ԱՄՆ-ը պատրաստ է փոխարինել Եվրոպա մատակարարվող ռուսական գազը և նավթամթերքները
25 ՍԵՊ 2025 05:36

ԱՄՆ-ը պատրաստ է փոխարինել Եվրոպա մատակարարվող ռուսական գազը և նավթամթերքները
25 ՍԵՊ 2025 05:36
Միացյալ Նահանգները պատրաստ է «արդեն այսօր» ամբողջությամբ փոխարինել Եվրոպա մատակարարվող ռուսական գազն ու նավթամթերքները։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
«Ամերիկան պատրաստ է այսօր փոխարինել ողջ ռուսական գազը, որը մուտք է գործում Եվրոպա, ինչպես նաև ռուսական բոլոր նավթամթերքները... Մենք ունենք անհրաժեշտ հզորություններ։ Մենք պատրաստ ենք բավարարել նրանց կարիքները, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգը խաղաղությունն է»,- հայտարարել է Ռայթը։
ԱՄՆ էներգետիկայի նախարարի խոսքով՝ ինքը վերջին օրերին հանդիպումներ է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ՝ նրանց վստահեցնելով, որ ԱՄՆ-ն ունի Եվրոպայի էներգետիկ կարիքները բավարարելու կարողություն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել