Կես ժամում ԱՄՆ-ը մեկ ռազմական ուղղաթիռ ու մեկ կործանիչ  է կորցրել
27 ՀՈԿ 2025 05:58

Կես ժամում ԱՄՆ-ը մեկ ռազմական ուղղաթիռ ու մեկ կործանիչ է կորցրել
27 ՀՈԿ 2025 05:58
ԱՄՆ ռազմածովային ուժերի MH-60R Sea Hawk ուղղաթիռը և F/A-18F Super Hornet կործանիչը կես ժամվա տարբերությամբ վթարի են ենթարկվել Հարավչինական ծովում։ Միջադեպերը տեղի են ունեցել USS Nimitz ավիակրից իրականացվող պարապմունքների ժամանակ։ 
Առաջին միջադեպի ժամանակ կործանվել է MH-60R Sea Hawk ուղղաթիռը։ Դրանից մոտավորապես կես ժամ անց վթարի է ենթարկվել նաև F/A-18F Super Hornet կործանիչը։ 
Բարեբախտաբար, երկու օդանավերի անձնակազմերի բոլոր հինգ անդամները հաջողությամբ փրկվել են։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ ԱՄՆ ռազմածովային ուժերը հետաքննություն են սկսել՝ վթարների պատճառները պարզելու ուղղությամբ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել