ԱՄՆ-ն ու Իսրայելը մոտ են Գազայի պլանին․ Axios
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ն և Իսրայելը շատ մոտ են Թրամփի պլանի շուրջ համաձայնությանը․ Axios
29 ՍԵՊ 2025 11:56
ԱՄՆ-ն և Իսրայելը շատ մոտ են Թրամփի պլանի շուրջ համաձայնությանը․ Axios

ԱՄՆ-ն և Իսրայելը շատ մոտ են Թրամփի պլանի շուրջ համաձայնությանը․ Axios

29 ՍԵՊ 2025 11:56
Axios պարբերական, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչների, գրում է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «շատ մոտ են» Գազայի հատվածում պատերազմի դադարեցման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկած պլանի շուրջ համաձայնությանը։
Նման գնահատականները հնչել են Նյու Յորքում Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների և նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆի հետ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումից հետո։ Հաղորդվում է, որ պատերազմի ավարտի այս պլանի հեղինակները հենց Քուշներն ու Ուիթքոֆն են։ Այն բաղկացած է 21 կետից։
Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները շեշտում են, որ ցանկացած վերջնական գործարքի համար անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը, որը, սակայն, պաշտոնապես դեռ ձեռք բերված չէ։
Ակնկալվում է, որ սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը տեղի կունենա նախագահ Թրամփի և վարչապետ Նեթանյահուի հանդիպումը։ Քննարկումների կենտրոնում կլինի հենց այս ծրագիրը, և հավանական է, որ այն կարժանանա կողմերի հավանությանը։ Այս հանդիպումը կարող է վճռորոշ դառնալ համաձայնությունը վերջնական տեսքի բերելու համար՝ նախքան այն ՀԱՄԱՍ-ին ներկայացնելը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել