ԱՄՆ F-35-ները Վենեսուելայի երկնքում. լարվածություն
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ F-35 կործանիչները հայտնվել են Վենեսուելայի օդային երկնքում
3 ՀՈԿ 2025 06:26
ԱՄՆ F-35 կործանիչները հայտնվել են Վենեսուելայի օդային երկնքում

ԱՄՆ F-35 կործանիչները հայտնվել են Վենեսուելայի օդային երկնքում

3 ՀՈԿ 2025 06:26
Կարիբյան ավազանում լարվածությունը հասել է գագաթնակետին այն բանից հետո, երբ Վենեսուելան հայտարարեց, որ իր ռադարները երկրի ափերից մոտ 75 կմ հեռավորության վրա՝ Մայկետիայի օդային տարածքում, արձանագրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի հինգ F-35 կործանիչների թռիչք։ Կարակասը կատարվածը որակել է որպես «անօրինական ներխուժում» և «սադրանք»՝ մեղադրելով Վաշինգտոնին ազգային ինքնիշխանությունը սպառնալու մեջ։
Այս միջադեպը տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի ափերի մոտ ռազմական ներկայության աննախադեպ մեծացման ֆոնին։ Թեև պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ իր գործողությունները թմրակարտելների դեմ պայքարի մաս են կազմում, բազմաթիվ վերլուծաբաններ, այդ թվում՝ Washington Examiner-ի փորձագետները, նշում են, որ զորքերի և տեխնիկայի կենտրոնացման մասշտաբները զգալիորեն գերազանցում են թմրավաճառության դեմ պայքարի ստանդարտ գործողությունների շրջանակները։
Տարածաշրջանում տեղակայվել են ռազմանավեր, F-35 կործանիչներ, ծովային հետևակայիններ և նույնիսկ Պուերտո Ռիկոյում տեղակայված սուզանավ։ Ըստ վերլուծաբանների, նման ռազմական հզորությունը կարող է օգտագործվել ոչ միայն թմրավաճառների դեմ պայքարելու, այլև Վենեսուելայի նավահանգիստներն ու օդանավակայանները գրավելու համար՝ փաստացի նախապատրաստվելով հնարավոր ներխուժման։
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն արդեն իսկ մի քանի հարված է հասցրել Վենեսուելայից դուրս եկած նավակների, որոնք, ըստ ամերիկյան կողմի, թմրանյութեր էին տեղափոխում։ Այս գործողությունների հետևանքով զոհեր են եղել, ինչը Կարակասը որակել է որպես «արտադատական սպանություն»։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ի պատասխան ԱՄՆ-ի ռազմական ակտիվության, հայտարարել է բանակի և քաղաքացիական աշխարհազորի «առավելագույն պատրաստվածության» մասին։ Նա մեղադրում է Վաշինգտոնին՝ վարչակարգի փոփոխության հասնելու փորձերի մեջ՝ թմրանյութերի դեմ պայքարի քողի տակ։
Չնայած ներխուժման մասին շրջանառվող խոսակցություններին, որոշ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ի գործողությունները, ամենայն հավանականությամբ, նպատակ ունեն ճնշում գործադրել Մադուրոյի կառավարության վրա, այլ ոչ թե լայնածավալ ցամաքային գործողություն սկսել։ Այնուամենայնիվ, ռազմական տեխնիկայի կենտրոնացումը և կողմերի կոշտ հռետորաբանությունը վկայում են տարածաշրջանում առճակատման ռիսկի կտրուկ աճի մասին, որտեղ ցանկացած չհաշվարկված քայլ կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։
Իսկ որ դա կապված է հենց թմրակարտելների դեմ պայքարի հետ՝ կասկածելի են համարում անգամ ամերիկյան շատ փորձագետներ՝ որպես հիմավորում մատնանշելով փաստը, որ ԱՄՆ-ում մահվան հասցնող թմրանյութերի հիմնական մասը ներմուծվում է ոչ թե Վենեսուելայից, այլ Մեքսիկայից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել