ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագիր. Մաքսատուրքեր
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ը և ԵՄ-ն կնքել են առևտրային համաձայնագիր․ Reuters
21 ՕԳՍ 2025 14:42
ԱՄՆ-ը և ԵՄ-ն կնքել են առևտրային համաձայնագիր․ Reuters

ԱՄՆ-ը և ԵՄ-ն կնքել են առևտրային համաձայնագիր․ Reuters

21 ՕԳՍ 2025 14:42
ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը պաշտոնապես կնքել են առևտրային շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է 15% մաքսատուրք ԱՄՆ-ի կողմից եվրոպական ապրանքների մեծ մասի, այդ թվում՝ ավտոմեքենաների, դեղագործական արտադրանքի, կիսահաղորդիչների և փայտանյութի համար:
Ի պատասխան՝ ԵՄ-ն խոստացել է հանել մաքսատուրքերը ամերիկյան ամբողջ արդյունաբերական արտադրանքից և ապահովել արտոնյալ մուտք ամերիկյան ծովամթերքի և գյուղատնտեսական ապրանքների որոշ տեսակների համար:
ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի տվյալներով՝ ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի մաքսատուրքերը կարող են նվազեցվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, այն բանից հետո, երբ Բրյուսելը ներկայացնի համապատասխան օրենսդրական փոփոխությունները:
Կողմերը նաև մտադիր են ընդլայնել համաձայնագիրը, բարելավել շուկաներ մուտքի հնարավորությունները և համագործակցել էներգետիկայի, տեխնոլոգիաների և պողպատի ու ալյումինի մատակարարումների կայունության ապահովման հարցերում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել