ԱՄՆ-ն կգնահատի ՀՀ սահմանապահ ուժերը
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ մաքսային ծառայությունը կգնահատի ՀՀ սահմանապահ ուժերը
3 ՀՈԿ 2025 07:46
ԱՄՆ մաքսային ծառայությունը կգնահատի ՀՀ սահմանապահ ուժերը

ԱՄՆ մաքսային ծառայությունը կգնահատի ՀՀ սահմանապահ ուժերը

3 ՀՈԿ 2025 07:46
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ Հայաստան են այցելել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ներկայացուցիչները։
«Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով։ Այս վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել