ԱՄՆ-ը զինում է Ուկրաինային՝ Եվրոպայի ֆինանսավորմամբ
18 ՍԵՊ 2025 14:49

ԱՄՆ-ը զինում է Ուկրաինային՝ Եվրոպայի ֆինանսավորմամբ
18 ՍԵՊ 2025 14:49
Ուկրաինա է ժամանել ռազմական նշանակության բեռների առաջին խմբաքանակը, որը նախատեսված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև PURL ծրագրի շրջանակներում կնքված համաձայնագրով: Մոտ ապագայում սպասվում են նոր մատակարարումներ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ավելի շատ օգնության փաթեթներ «արդեն ճանապարհին են»: Ներկայումս PURL ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է չորս փաթեթ:
Սեպտեմբերի 17-ին էր Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել, որ Ուկրաինան շուտով առաջին անգամ օգնություն կստանա ՆԱՏՕ-ի դաշնակիցներից՝ ԱՄՆ-ի պահեստներից, PURL մեխանիզմի շրջանակներում:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով երկու աղբյուրի, հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար սպառազինության ոլորտում օգնության առաջին փաթեթները հաստատվել են Թրամփի վարչակազմի կողմից և շուտով կարող են ուղարկվել: Սա տեղի կունենա դաշնակիցների հետ նոր ֆինանսական համաձայնագրի շրջանակներում, որով Վաշինգտոնը վերսկսում է Կիևին զենքի մատակարարումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն կնքել են Prioritised Ukraine Requirements List (PURL) համաձայնագիր, որը նախատեսում է ամերիկյան զենքի մատակարարում Ուկրաինա՝ եվրոպական երկրների ֆինանսավորմամբ: Ըստ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, համաձայնագրի շրջանակներում Կիևը կարող է ստանալ հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռների և զինամթերքի մեծ քանակ: Հայտնի է, որ Դանիան այս ծրագրի համար հատկացրել է մոտ 580 միլիոն դանիական կրոն, Շվեդիան՝ 275 միլիոն դոլար, իսկ Նորվեգիան՝ մոտ 135 միլիոն դոլար: Ավելի վաղ Նիդեռլանդները ֆինանսավորել էր PURL-ի շրջանակներում օգնության առաջին փաթեթը՝ 500 միլիոն եվրո արժեքով: Ծրագրին միացել է նաև Գերմանիան:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել