Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Թաթարստանում «Շահեդների» պահեստին
9 ՕԳՍ 2025 13:49

Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Թաթարստանում «Շահեդների» պահեստին
9 ՕԳՍ 2025 13:49
Օգոստոսի 9-ին, ուկրաինական ԱԹՍ-ն Թաթարստանում հարվածել է մի օբյեկտի, որտեղ պահվում էին «Շահեդ» հարվածային դրոններ և դրանց համար օտարերկրյա բաղադրիչներ, հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:
Հարձակման թիրախը եղել է Քըզըլ Յուլ բնակավայրում գտնվող ռազմական պահեստը, որը գտնվում է Ելաբուգայից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ արտադրվում են «Շահեդ» դրոնները: «Անօդաչու թռչող սարքը խոցել է լոգիստիկ հանգույցի շենքը:
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Ուկրաինայից մինչև հարվածի կետը հեռավորությունը կազմում է մոտ 1300 կիլոմետր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Թաթարստանի իշխանությունները չեն հայտնել ռազմական օբյեկտի վրա հարձակման մասին:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել