Ուկրաինա. Զելենսկու դեմ ցույցերն ուժգնանում են | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ուկրաինայում Զելենսկու դեմ ցույցերը շարունակվում են
24 ՀՈՒԼ 2025 08:54
Ուկրաինայում Զելենսկու դեմ ցույցերը շարունակվում են

Ուկրաինայում Զելենսկու դեմ ցույցերը շարունակվում են

24 ՀՈՒԼ 2025 08:54
Ուկրաինայում չեն դադարում Զելենսկու ստորագրած վիճահարույց օրինագծի դեմ զանգվածային ցույցերը: Այդ փոփոխություններով Ուկրաինան հակակոռուպցիոն արևմտյան չափանիշներին մոտեցնելու բարեփոխումների շրջանակում ստեղծված գերատեսչությունները ենթարկվելու են գլխավոր դատախազին:
Ակցիաներ են ընթանում Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում: Հուլիսի 23-ին մի քանի հազար մարդ հավաքվել է Կիևում՝ Իվան Ֆրանկոյի հրապարակում, Ուկրաինայի նախագահի գրասենյակի շենքից ոչ հեռու: Նրանք պահանջում են միջամտությունից և ճնշումներից պաշտպանել Ուկրաինայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները։
Այս օրենքի ընդունման համար Կիևին քննադատել են նաև Եվրոպացի դաշնակիցները:
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության ներկայացուցիչների համար Զելենսկիի հետ հանդիպումը համոզիչ չի եղել. քննարկումից հետո այդ գործակալությունները կոչ են արել վերականգնել իրենց անկախությունը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել