Ուկրաինայում ամոնիակատար խողովակաշար է պայթեցվել
9 ՀՈԿ 2025 16:14

Ուկրաինայում ամոնիակատար խողովակաշար է պայթեցվել
9 ՀՈԿ 2025 16:14
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման տեմպերը դանդաղեցնելու նպատակով, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուսին Յար բնակավայրից 2,5 կմ արևելք ընկած շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ականապատվել էր «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի ճյուղավորումը։
Այդ մասին տեղեկատվություն և տեսանյութ է տարածել ՌԴ ՊՆ-ն։ Տվյալ շրջանից Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների նահանջի ժամանակ՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 13:05-ի սահմաններում, նշված խողովակաշարը պայթեցվել է, ինչը հանգեցրել է դրա վնասված հատվածով ամոնիակի մնացորդների արտանետմանը, հայտնում են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից՝ հավելելով, որ դրա հետևանքով ռուսական ուժերը կորուստներ չեն ունեցել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել