Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հարվածի
7 ՍԵՊ 2025 07:15

Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հարվածի
7 ՍԵՊ 2025 07:15
Սեպտեմբերի 6-ի, լույս 7-ի գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային: Ըստ Կիևի պաշտոնական աղբյուրների՝ հայտնաբերվել է հակառակորդի 818 թիրախ, խոցվել է 747 ԱԹՍ և 4 հրթիռ։ Ռուսական ուժերը հարվածել են նաև 9 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռներով և 4 «Իսկանդեր-Մ»/KN-23 բալիստիկ հրթիռներով։ Մարտական գործողությունների արդյունքում խոցվել է 4 «Իսկանդեր-Կ»։
Հարվածի գլխավոր ուղղություններից մեկը եղել է Կիևը: Ներկայումս մայրաքաղաքի ավելի քան 10 վայրերում վնասներ են գրանցվել, լրատվամիջոցներին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տկաչենկոն։ Վնասվել է նաև կառավարության շենքը: ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ մայրաքաղաքի վրա հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է վիրավորվել։ Զոհվել է առնվազն երկու քաղաքացի:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել