Ուկրաինան պատրաստվում է երկարատև պատերազմի
7 ՍԵՊ 2025 09:00

Ուկրաինան պատրաստվում է երկարատև պատերազմի
7 ՍԵՊ 2025 09:00
Ուկրաինայում ռազմական գործողությունները դեռևս հեռու են ավարտից, ինչը ցույց են տալիս կողմերի ռազմավարությունը, նշում է The Washington Post-ի մեկնաբան Դևիդ Իգնատիուսը։ Այս իրողության հետ համակերպվելու համար Կիևը ընդունում է նոր դոկտրին, որը Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկը նկարագրել է որպես «ռազմավարական չեզոքացում»։ «Նպատակը չպետք է լինի Ռուսաստանին ամբողջական պարտություն մատնելը..., այլ համակարգված կերպով նրան զրկել իր ռազմական նպատակներին հասնելու հնարավորությունից», - պնդում է Զագորոդնյուկը։
Այս մոտեցման օրինակ է Ուկրաինայի հաջողությունը՝ Ռուսաստանի հզոր Սևծովյան նավատորմը չեզոքացնելու գործում՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների միջոցով։
Ըստ նախկին նախարարի՝ Ուկրաինան կարող է նույնը անել ցամաքում՝ ընդլայնելով ռուսական զորքերի «պարտության գոտին» ճակատային գծից 160 կիլոմետր հեռավորության վրա։
«Եթե անհնար է Պուտինին համոզել, - ասում է Զագորոդնյուկը, - ապա հարցն այն է, թե ինչպես համակարգված կերպով խոչընդոտել նրա ջանքերին։ Ուկրաինայի ռազմավարությունն այժմ պետք է անցնի հարձակումները զսպելու փորձերից դեպի ռուսական օպերատիվ հաջողությունների ակտիվ կանխարգելում, որքան էլ երկար շարունակվի պատերազմը»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել