Ուկրաինան 75 ԱԹՍ-ով հարվածել է ՌԴ-ին
Գրանցվել
Գրանցվել
Ուկրաինան 75 ԱԹՍ-ով հարվածել է ՌԴ-ին. Կոստրոմայում ՋԷԿ է թիրախավորվել
6 ՆՈՅ 2025 08:21
Ուկրաինան 75 ԱԹՍ-ով հարվածել է ՌԴ-ին. Կոստրոմայում ՋԷԿ է թիրախավորվել

Ուկրաինան 75 ԱԹՍ-ով հարվածել է ՌԴ-ին. Կոստրոմայում ՋԷԿ է թիրախավորվել

6 ՆՈՅ 2025 08:21
Ուկրաինան նոյեմբերի 6-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լայնածավալ հարձակում է իրականացրել Ռուսաստանի Դաշնության խորքում գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտների վրա։ Գլխավոր թիրախներ են դարձել Կոստրոմայի ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) և Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է ընդհանուր առմամբ 75 ԱԹՍ-ի խոցման մասին։
Կոստրոմայի մարզի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը հաստատել է, որ հարձակման են ենթարկվել Վոլգորեչենսկ քաղաքի «էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները»։ Նրա խոսքով՝ «առավոտյան քաղաքի բնակիչները լսել են պաշտպանական համակարգի աշխատանքը. հնչել են մի քանի պայթյուններ», սակայն տուժածներ և էլեկտրամատակարարման խափանումներ չեն եղել։ Astra տելեգրամյան ալիքի տվյալներով, թիրախը եղել է Կոստրոմայի ՋԷԿ-ը՝ Ռուսաստանի երրորդ ամենահզոր ջերմային էլեկտրակայանը, որն արտադրում է երկրի ընդհանուր էլեկտրաէներգիայի մոտ 1.5%-ը։ Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ հարվածներից հետո կայանի վրա կրակե լուսարձակում է նկատվել։
Միաժամանակ, լուրջ հարձակման է ենթարկվել Վոլգոգրադը։ Նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ «բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել Կրասնոարմեյսկի շրջանի արդյունաբերական գոտու տարածքում»։ Ըստ Astra-ի՝ խոսքը «Լուկօյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» նավթավերամշակման գործարանի մասին է, որը վառելիքով է ապահովում Ռուսաստանի ողջ Հարավային դաշնային շրջանը և կարող է տարեկան վերամշակել մինչև 15.7 մլն տոննա նավթ։ Մեկ ԱԹՍ ընկել է 24-հարկանի բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ զոհվել է։
ՌԴ Պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը «խոցել և ոչնչացրել են» 75 ուկրաինական ԱԹՍ։ Դրանցից ամենամեծ թիվը՝ 49-ը, խոցվել է Վոլգոգրադի մարզում։ ԱԹՍ-ներ են ոչնչացվել նաև Վորոնեժի, Ռոստովի, Բելգորոդի, Օրյոլի, Մոսկվայի, Կուրսկի, Լիպեցկի, Տամբովի մարզերի և Ղրիմի տարածքում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել