Դրոններն ընդդեմ ռուսական նավթի. Ուկրաինայի հարձակումները
Գրանցվել
Գրանցվել
Ուկրաինական դրոններն ընդդեմ ռուսական նավթի
29 ՍԵՊ 2025 10:06
Ուկրաինական դրոններն ընդդեմ ռուսական նավթի

Ուկրաինական դրոններն ընդդեմ ռուսական նավթի

29 ՍԵՊ 2025 10:06
Ուկրաինան, թիրախավորելով Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության օբյեկտները, հասցրել է շուրջ 100 միլիարդ դոլարի տնտեսական վնաս՝ որդեգրելով մի ռազմավարություն, որի նպատակն է խաթարել Կրեմլի ռազմական մեքենան և հակամարտության իրականությունը հասցնել շարքային ռուսաստանցիներին։ Այս մասին, The Sun-ի հաղորդմամբ, հայտարարել է ռազմական փորձագետ Ֆիլիպ Ինգրեմը։ Ինգրեմի գնահատմամբ՝ Ուկրաինայի կողմից իրականացվող այս հարձակումները «հանճարեղ քայլ» են, որոնք, թեև ռիսկային են, սակայն ուղղված են Ռուսաստանի ապակայունացմանը և, ի վերջո, «Պուտինի ռազմական մեքենայի գլխատմանը»։
Փորձագետը ընդգծում է, որ այս մարտավարությունը նպատակ ունի փոխել ռուս հասարակության ընկալումը պատերազմի վերաբերյալ։
«Երկու տարի շարունակ ռուսաստանցիների մեծ մասը պատերազմը տեսնում էր միայն պետական հեռուստատեսությամբ. այն որևէ կերպ չէր ազդում նրանց առօրյա կյանքի վրա։ Այժմ, երբ անօդաչուները հարվածում են երկրի տարածքին, իսկ լցակայաններում վառելիքի գների աճի մասին հաղորդագրություններ են հայտնվում, հակամարտությունը դառնում է շոշափելի իրականություն շարքային քաղաքացիների համար», - նշել է Ինգրեմը։
Նրա կարծիքով՝ ռուսական նավթի դեմ այս պատերազմը սպառնում է առաջացնել վառելիքի սուր պակաս, ինչն իր հերթին «հսկայական ճնշում» կստեղծի Մոսկվայի՝ մարտական գործողությունները շարունակելու կարողության վրա։ Ռուսաստանի տնտեսության առանցքային ճյուղի թիրախավորումը ոչ միայն հարվածում է Կրեմլի ֆինանսական հոսքերին, որոնք անհրաժեշտ են պատերազմը վարելու համար, այլև ստեղծում է ներքին լոգիստիկ և սոցիալական խնդիրներ։ Ռուսաստանն արդեն իսկ սահմանափակումներ ունի բենզինի արտահանման հարցում, ինչը ցույց է տալիս, որ առնվազն որոշակի մասով՝ ռուսական տնտեսությանը հարվածելու Կիևի մարտավարությունը արդյունքներ տալիս է։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել