Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ խորքում գործարանների
4 ՆՈՅ 2025 06:29

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ խորքում գործարանների
4 ՆՈՅ 2025 06:29
Գիշերը Ռուսաստանի Դաշնության խորքում գտնվող արդյունաբերական օբյեկտները կրկին հայտնվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թիրախում։ Հարձակման է ենթարկվել Բաշկորտոստանի Հանրապետության Ստեռլիտամակ քաղաքի նավթաքիմիական գործարանը, միաժամանակ պայթյուններ են գրանցվել Նիժնի Նովգորոդի մարզում։
Ստեռլիտամակի քաղաքապետարանի ղեկավարի հաղորդմամբ՝ արդյունաբերական համալիրը ենթարկվել է «ահաբեկչական հարձակման» երկու ԱԹՍ-ի կողմից։ Նա վստահեցրել է, որ Պաշտպանության նախարարության և ձեռնարկության անվտանգության ծառայության ուժերով երկու սարքերն էլ հաջողությամբ խոցվել են։ 
Ըստ պաշտոնական վարկածի՝ բեկորներն ընկել են արդյունաբերական գոտում՝ օժանդակ արտադրամասի հարևանությամբ։ Սակայն այս տեղեկությանը հակասում են ռուսական լրատվամիջոցների հրապարակումները, որոնք հայտնում են տեղի նավթաքիմիական գործարանում հրդեհի մի քանի օջախների բռնկման մասին։
Ստեռլիտամակի իրադարձություններին զուգահեռ, անհանգիստ գիշեր է անցել նաև Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում, որտեղ ևս պայթյուններ են որոտացել։ Ենթադրվում է, որ այստեղ անօդաչուների հավանական թիրախն են եղել տարածաշրջանի խոշորագույն ձեռնարկությունները՝ «ԼՈՒԿօյլ-Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզ»-ը և «ՍԻԲՈՒՐ-Կստովո» նավթաքիմիական գործարանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել