Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ-ի նավթավերամշակման և քիմիական գործարաններին
14 ՍԵՊ 2025 07:36

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ-ի նավթավերամշակման և քիմիական գործարաններին
14 ՍԵՊ 2025 07:36
Կիևի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ուկրաինական անօդաչուները Ռուսաստանի տարածքում խոցել են Կիրիշի նավթավերամշակման գործարանը:
Հարձակման հետևանքով գործարանում սկսվել է լայնածավալ հրդեհ, ինչը հաստատվում է NASA FIRMS-ի արբանյակային լուսանկարներով, նշում են ուկրաինական աղբյուրները:
Ընդգծում են, որ հարվածը հասցվել է Ուկրաինայի սահմանից 800 կմ հեռավորության վրա, և որ այս նավթավերամշակման գործարանը Սանկտ Պետերբուրգի, Լենինգրադի, Նովգորոդի և Պսկովի մարզերի նավթամթերքների հիմնական մատակարարն է:
Բացի այդ, ուկրաինական ԱԹՍ-ներըհարձակում են իրականացրել նաև Պերմի երկրամասում: Այնտեղ հարվածի տակ է ընկել «Մետաֆրաքս Քեմիքալս» ՓԲԸ-ի քիմիական գործարանը:
Ձեռնարկությունը Ռուսաստանում և Եվրոպայում մեթանոլի և դրա ածանցյալների խոշորագույն արտադրողներից մեկն է: Մեթանոլը, իր հերթին, օգտագործվում է վառելիքի, պլաստիկի, պարարտանյութերի, սինթետիկ խեժերի, ֆորմալինի և այլ բաղադրիչների արտադրությունում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել