Ադրբեջանցիները սպանել են ուկրաինացի գնդապետին | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ադրբեջանցիները սպանել են ուկրաինացի գնդապետի Իվան Վորոնիչին
14 ՀՈՒԼ 2025 05:50
Ադրբեջանցիները սպանել են ուկրաինացի գնդապետի Իվան Վորոնիչին

Ադրբեջանցիները սպանել են ուկրաինացի գնդապետի Իվան Վորոնիչին

14 ՀՈՒԼ 2025 05:50
Հայտնի են դարձել Ուկրաինայում հուլիսի 13-ին սպանված երկու ենթադրյալ մարդասպանների անունները, ովքեր մեղադրվում են Ուկրաիանայի անվտանգության ուժերի գնդապետ Իվան Վորոնիչի սպանության մեջ։
Նրանք են՝ Նարմին Գուլիևան (ծնված 1991 թ.) և Խագանի Գյուլալըզադեն (ծնված 1981 թ.)։ Երկուսն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ըստ ուկրաինական Censor.net-ի տվյալների՝ Գուլիևան Ուկրաինա է մուտք գործել 2025 թ. մայիսի 15-ին Մոլդովայից՝ Մայակի-Ուդոբնոե անցակետով։
Գյուլալըզադեն փորձել է Ուկրաինա մուտք գործել նույն անցակետով դեռևս 2025 թ. փետրվարի 27-ին, սակայն նրան մերժել են մուտքը, քանի որ ուկրաինական տվյալների բազաներում նա գրանցված է եղել որպես հանցավոր խմբավորման անդամ, և նրա նկատմամբ մինչև 2030 թ. արգելք է սահմանված եղել Ուկրաինա մուտք գործելու համար։
Այնուամենայնիվ, Գյուլալըզադեն ինչ-որ կերպ հայտնվել է Կիևում և դարձել գնդապետի սպանության անմիջական կատարող։ Գուլիևան պատասխանատու է եղել ապահովման համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել