Ուկրաինայի դեսպանը շնորհակալ է Ադրբեջանին աջակցության համար | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Շնորհակալություն Բաքվին՝ աջակցության համար․ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան
31 ՀՈՒԼ 2025 10:23
Շնորհակալություն Բաքվին՝ աջակցության համար․ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան

Շնորհակալություն Բաքվին՝ աջակցության համար․ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան

31 ՀՈՒԼ 2025 10:23
Տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի և Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևի միջև։ Այս մասին «X»-ում հայտնել է դեսպան Յուրի Գուսևը։
«Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Քննարկեցինք մեր երկրների միջև ռազմավարական համագործակցության խորացման ուղիները։ Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին Ուկրաինայի նկատմամբ համերաշխության և մշտական աջակցության համար», - նշել է դիվանագետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել