Լոնդոնը 5000 հրթիռ կփոխանցի Կիևին, Բեռլինը՝ Patriot համակարգեր
10 ՀՈՒԼ 2025 13:04

Լոնդոնը 5000 հրթիռ կփոխանցի Կիևին, Բեռլինը՝ Patriot համակարգեր
10 ՀՈՒԼ 2025 13:04
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 5000 հակաօդային պաշտպանության հրթիռ: Reuters-ը հայտնում է 19-ամյա վարկի շրջանակներում ռազմական օգնության նոր փաթեթի մասին:
Բրիտանական կառավարությունը նաև կրկին հաստատել է իր պատրաստակամությունը՝ հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրելու մինչև 283 միլիոն ֆունտ ստեռլինգ երկկողմ օգնություն: Միջոցները կուղղվեն մարդասիրական կարիքներին, էներգետիկայի, կայունացման, բարեփոխումների և վերականգնման համար:
Գերմանիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot համակարգեր՝ դրանք Ուկրաինային փոխանցելու համար, հայտարարել է Մերցը։ Ավելի վաղ Bild-ը գրել էր, որ Գերմանիան սպասում է Պենտագոնի համաձայնությանը՝ Կիևին երկու Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել