Ուֆայում տղամարդը դստերը դուրս է նետել 4-րդ հարկից
9 ՀՈԿ 2025 07:22

Ուֆայում տղամարդը դստերը դուրս է նետել 4-րդ հարկից
9 ՀՈԿ 2025 07:22
Ռուսաստանի Ուֆա քաղաքի դատախազությունը ստուգումներ է սկսել քաղաքը ցնցած սարսափելի միջադեպի կապակցությամբ։ Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 9-ին, 34-ամյա տղամարդը բազմաբնակարան շենքի չորրորդ հարկի իրենց բնակարանի պատուհանից դուրս է նետել իր երեքամյա դստերը։
Երեխան անմիջապես հոսպիտալացվել է։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր և պայքարում են փոքրիկի կյանքի համար։
Իրավապահները պարզել են, որ միջադեպի պահին հայրն ու դուստրը բնակարանում մենակ են եղել։ Երեխայի մայրն ավագ որդու հետ մեկնել էր այլ տարածաշրջանում գտնվող առողջարան։
Դատախազությունից հայտնել են, որ սկսվել է լայնածավալ ստուգում՝ տեղի ունեցածի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Հետաքննության շրջանակում իրավական գնահատական կտրվի ոչ միայն հոր արարքին, այլև անչափահասների հարցերով զբաղվող պատասխանատու անձանց գործունեությանը՝ պարզելու, թե արդյոք նրանց կողմից պահպանվել են օրենսդրության պահանջները։
Բացի այդ, մանրամասն կուսումնասիրվի, թե ինչպես են ծնողները կատարել իրենց պարտականությունները երեխաների դաստիարակության և խնամքի հարցում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել