Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականը հասանելի կլինի նաև թվային տարբերակով
25 ՕԳՍ 2025 14:31

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականը հասանելի կլինի նաև թվային տարբերակով
25 ՕԳՍ 2025 14:31
Սեպտեմբերի 1-ից վարորդներն արդեն ստիպված չեն լինի պարտադիր իրենց մոտ ունենալ վավարորդական իրավունքը։ Այս մասին հարցազրույցում նշել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ «Մեր վարորդների մեծամասնությունը ունեն օգտահաշիվներ roadpolice.am կայքում, սեպտեմբերի մեկից արդեն մեր կարգավորումները կմտնեն ուժի մեջ, երբ որ անձը նույնականանա և մուտք գործի այս համակարգ, ինքը կտեսնի իր թվային վարորդական վկայականը։ Ի՞նչ է դա նրան տալու պրակտիկ կյանքում։
Մենք գիտենք, որ վարչական իրավախախտումների օրենսգրքում ունենք համապատասխան հոդված, որ եթե վարորդն իր հետ չունի վարորդական վկայականը և այլ փաստաթղթերը, վարչական տուգանք է վրա հասնում, նույն օրվա մեջ ներկայացնելու պարագայում դա չեղյալ է արվում։ Երբ առկա է թվային վարորդական վկայականը, այն գոյություն ունի, ապա այս դրույթը չի կիրառվի անձի նկատմամբ, անձը կնույնացվի որևէ այլ ճանապարհով և նրա հանդեպ չի կիրառվի այս տուգանքը»,- նշել է Ղազարյանը։
Նա նաև նշել է, որ վարորդների առաջարկով նոր կարգավորում է գործում, ըստ որի վարորդական վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար քաղաքացին կարող է վճարի դիմաց ընտրել իր քննությունը հանձնելու նախընտրած օրը։
Հիշեցնենք, որ ներկայումս, եթե անձը տեսական կամ գործնական քննությունները առաջին անգամ ձախողում է, նա կարող է վերահանձնել յոթ օր անց, իսկ, ուրեմն, երկրորդ և հաջորդ յուրաքանչյուր ձախողման պարագայում 30 օր անց։ «Հիմա մենք սահմանել ենք որոշակի պետական տուրքի սահմանաչափեր, որոնք վճարելու պարագայում անձը կարող է ավելի վաղ ժամկետում հանձնել այս քննությունները»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել