Լեհաստան. Խուճապի պատճառ չկա. Տուսկ
Գրանցվել
Գրանցվել
Լեհաստանի Վարչապետը հայտարարել է, որ խուճապի պատճառ չկա
10 ՍԵՊ 2025 07:24
Լեհաստանի Վարչապետը հայտարարել է, որ խուճապի պատճառ չկա

Լեհաստանի Վարչապետը հայտարարել է, որ խուճապի պատճառ չկա

10 ՍԵՊ 2025 07:24
Լեհաստանի վարչապետը սկսել է կառավարության նիստը՝ հայտարարելով, որ Լեհաստանը պատրաստ է հետ մղել նման սադրանքներն ու հարձակումները, և այդ դեպքերի համար նախատեսված ընթացակարգերն արդեն գործում են: «Չկա խուճապի պատճառ: Կյանքը կշարունակվի սովորական հունով:
Մենք կտեղեկացնենք քաղաքացիներին բոլոր իրադարձությունների մասին՝ ապահովելու համար հստակություն այն մասին, թե ինչ է կատարվում Լեհաստանի երկնքում և սահմանին: Ներկայումս չկան հիմքեր սահմանափակումներ մտցնելու համար, որոնք կարող են բարդացնել քաղաքացիների կյանքը», - հայտարարել է Դոնալդ Տուսկը:
Լեհական լրատվամիջոցները, սակայն, որոշ փոփոխություններ կանխատեսում են՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Ըստ այդ հրապարակումների՝ Լեհաստանը քննարկում է ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը, որը թույլ է տալիս Դաշինքի ցանկացած անդամ պետությանը նախաձեռնել խորհրդակցություններ, եթե վտանգված են իր տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը:
Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, զգալով սպառնալիք, կարող է պաշտոնապես հրավիրել բոլոր դաշնակիցներին՝ իրավիճակը և համատեղ միջոցները քննարկելու համար:
Սա չի նշանակում ավտոմատ ռազմական պատասխան (ինչպես 5-րդ հոդվածը), սակայն կարող է հանգեցնել դիվանագիտական քայլերի, պաշտպանության ուժեղացման, զորքերի տեղակայման կամ անվտանգության լրացուցիչ երաշխիքների:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել