Թուրքիայում 1000-ից ավելի ֆուտբոլիստ է որակազրկվել
11 ՆՈՅ 2025 09:20

Թուրքիայում 1000-ից ավելի ֆուտբոլիստ է որակազրկվել
11 ՆՈՅ 2025 09:20
Ֆուլբոլային սկանդալ է Թուրքիայում։ Այդ երկրի տարբեր ֆուտբոլային դիվիզիոնների հազարից ավելի խաղացող հեռացվել է՝ խաղադրույքներ կատարելու համար։ Նրանցից 27-ը հանդես է գալիս Սուպերլիգայում։ Ֆուտբոլային գործունեությունից զրկված խաղացողներից միայն մեկն է, որ Թուրքիայի ներկայացուցիչ չէ։
Երկրորդ և երրորդ լիգաների առաջնություններն այժմ դադարեցվել են, քանի որ շատ թիմեր չեն կարողանում կազմ ներկայացնել։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից խնդրել է լրացուցիչ տրանսֆերային պատուհան՝ բացը լրացնելու համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայում ձերբակալվել է 17 մրցավար և 2 ակումբի նախագահ՝ պայմանավորված հանդիպումների և խաղադրույքների համար, մարզաձեւից հեռացվել է ևս 149 մրցավար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել