Թուրքիան քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը
Թուրքիայի ԱԽ-ն քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը
27 ՆՈՅ 2025 09:10
Թուրքիայի ԱԽ-ն քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը

Թուրքիայի ԱԽ-ն քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը

27 ՆՈՅ 2025 09:10
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Մանրամասնվում է, որ խոսքը վերաբերում է նաև, մասնավորապես, հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացին։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումների լույսի ներքո քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Վերահաստատվել է թուրքական կողմի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարն էր հայտարարություն արել՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անմիջականորեն պայմանավորելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։ Այդ հայտարարությանը հակադարձել էին երևանից՝ հորդորելով գործընթացները չկապել միմյանց հետ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար