Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան. ստորագրվել է հռչակագիր
Գրանցվել
Գրանցվել
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խոսնակները հռչակագիր են ստորագրել
14 ՀՈԿ 2025 13:15
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խոսնակները հռչակագիր են ստորագրել

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խոսնակները հռչակագիր են ստորագրել

14 ՀՈԿ 2025 13:15
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երրորդ եռակողմ հանդիպումը, որը նշանավորվել է համատեղ հռչակագրի ընդունմամբ՝ ամրապնդելով երեք երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։Միջոցառմանը մասնակցել
են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան և Պակիստանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։
Հանդիպման ընթացքում խորհրդարանների նախագահները բարձր են գնահատել իրենց երկրների ու օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների մակարդակը։ Նրանք համոզմունք են հայտնել, որ «հանդիպումը հզոր ազդակ կհաղորդի եռակողմ խորհրդարանական համագործակցության նպատակների և խնդիրների իրագործմանը»։
Հանդիպման առանցքային արդյունքը դարձավ Իսլամաբադի հռչակագրի ընդունումը։ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, մեկնաբանելով փաստաթուղթը, նշել է, որ այն «ընդգրկում է երեք երկրների միջև հարաբերությունների բոլոր ուղղությունները»։ Նրա խոսքով՝ հռչակագիրը նաև «արտացոլում է տարածաշրջանային և գլոբալ գործընթացների վերաբերյալ կողմերի ընդհանուր տեսակետները», ինչը վկայում է ոչ միայն երկկողմ, այլև եռակողմ ձևաչափով քաղաքական դիրքորոշումների համակարգման մասին։
Երեք երկրների խորհրդարանների ղեկավարների այս երրորդ հանդիպումը փաստում է, որ Անկարա-Բաքու-Իսլամաբադ առանցքը շարունակում է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդել կապերը՝ ձևավորելով միասնական օրակարգ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել