Թուրքիա-Հայաստան հանդիպում. Ադրբեջանի դերն է կարևոր
Գրանցվել
Գրանցվել
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ եռակողմ հանդիպման. տրանսպորտի նախարար
9 ՆՈՅ 2025 14:36
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ եռակողմ հանդիպման. տրանսպորտի նախարար

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ եռակողմ հանդիպման. տրանսպորտի նախարար

9 ՆՈՅ 2025 14:36
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ APA գործակալության թուրքական բյուրոյին տված մեկնաբանությունում ասել է, որ եթե Ադրբեջանը համաձայնություն տա, ապա հնարավոր կլինի կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում։
«Մենք հաճախ ենք հանդիպում Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ Մի քանի հանդիպում էլ ունեցել ենք Հայաստանի տրանսպորտի նախարարի հետ։ Եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Եթե այն տրվի, մենք լիովին պատրաստ ենք, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի», — նշել է Ուրալօղլուն։
Նախարարը հավելել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բարձր մակարդակով, և Ադրբեջանի հետ իրականացվել է «բավականին համակարգված աշխատանք»։
«Մենք նախապես պլանավորել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի անել խաղաղ գործընթացի լիարժեք ավարտից հետո։ Անհրաժեշտ բոլոր պատրաստությունները կատարված են»,- ասել է թուրք նախարարը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել