Թուրքիան պատրաստ է զորք մտցնել Գազա
Գրանցվել
Գրանցվել
Թուրքիան պատրաստ է զորք մտցնել Գազա
16 ՀՈԿ 2025 12:44
Թուրքիան պատրաստ է զորք մտցնել Գազա

Թուրքիան պատրաստ է զորք մտցնել Գազա

16 ՀՈԿ 2025 12:44
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ամփոփելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքները, հանդես է եկել հայտարարություններով, որոնք ընդգծում են Անկարայի աճող հավակնությունները ինչպես դաշինքի ներսում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։ Ամենաուշագրավ հայտարարությունը Գազայում ստեղծվելիք բազմազգ օպերատիվ խմբում թուրքական զինված ուժերի մասնակցության պատրաստակամությունն էր։
Գյուլերը նշել է, որ Թուրքիան ողջունում է Գազայում հաստատված հրադադարը և հույս ունի, որ այն կդառնա «երկու պետություն» սկզբունքով արդար լուծման սկիզբ։ Նա ընդգծել է հրադադարի ռեժիմի լիարժեք իրականացման և անխափան մարդասիրական օգնության ապահովման կարևորությունը՝ հաստատելով, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի դերի մասին խոսելով՝ Գյուլերը հիշեցրել է, որ իրենց երկիրը զորքերի թվով դաշինքի լավագույն հնգյակում է և զգալի ներդրումներ է կատարում ռազմական արդիականացման գործում՝ պարտավորվելով պահպանել պաշտպանական ծախսերի 5%-ի շեմը։
Բացի ընդհանուր նիստերից, Յաշար Գյուլերը Բրյուսելում անցկացրել է մի շարք երկկողմ և եռակողմ հանդիպումներ։ Նա քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հետ, ինչպես նաև եռակողմ ձևաչափով հանդիպել է Ռումինիայի և Բուլղարիայի իր գործընկերներին։
Նախարարը մասնակցել է նաև ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի և Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստերին՝ վերահաստատելով Թուրքիայի շարունակական աջակցությունը Կիևին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել