Թուրքիան դադարեցրել է C-130-ների թռիչքները
13 ՆՈՅ 2025 10:27

Թուրքիան դադարեցրել է C-130-ների թռիչքները
13 ՆՈՅ 2025 10:27
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 13-ին հայտարարել է, որ դեռևս վաղ է նշել նոյեմբերի 11-ին Վրաստանում ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման պատճառները, որի հետևանքով զոհվել է 20 զինծառայող։ Գերատեսչությունից հավելել են, որ տեխնիկական զննումները շարունակվում են։
C-130 բեռնատար ինքնաթիռը Ադրբեջանից մեկնում էր Թուրքիա և կործանվել էր երեքշաբթի օրը։ Այս միջադեպը ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար 2020 թվականից ի վեր զինվորականների շրջանում ամենաշատ զոհերով ողբերգությունն էր։
Ճեպազրույցի ընթացքում նախարարությունից հայտնել են, որ վթարի պաշտոնական զեկույցը կբացահայտի կործանման իրական պատճառը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իր վերջին թռիչքի ժամանակ ինքնաթիռում ռազմամթերք չի եղել։
Ըստ գերատեսչության՝ օդանավը տեղափոխում էր 10 հոգանոց տեխնիկական սպասարկման խումբ, որը նախատեսված էր Ադրբեջանում զորահանդեսին մասնակցած թուրքական F-16 կործանիչների համար, ինչպես նաև անձնակազմին և սպասարկման սարքավորումներ։ Վերջին ռադիոկապը օդանավի հետ եղել է կործանումից մոտ 40 րոպե առաջ։ «Սև արկղը», որը պարունակում է թռիչքի տվյալների և խցիկի ձայնագրիչները, այժմ գտնվում է Անկարայում՝ վերլուծության համար։
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Թուրքիայի Lockheed Martin C-130 ինքնաթիռների պարկը հին է և թարմացման կարիք ունի՝ չնայած այս մոդելի ընդհանուր հուսալիությանը։ Նրանց կարծիքով՝ վթարի հավանական պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
Նախարարությունը, որն անցյալ ամիս հայտարարել էր Բրիտանիայից 12 միավոր C-130J ինքնաթիռ ձեռք բերելու գործարքի մասին, տեղեկացրել է, որ կործանված ինքնաթիռը 2012 թվականին գնվել է Սաուդյան Արաբիայից և, արդիականացումից հետո, շահագործման է հանձնվել 2022 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր այն պարբերաբար օգտագործվել և սպասարկվել է, վերջին տեխսպասարկումը եղել է մեկ ամիս առաջ։
Միջադեպից հետո Թուրքիայի բոլոր 18 C-130 ինքնաթիռների պլանային թռիչքները դադարեցվել են՝ մինչև տեխնիկական զննումների ավարտը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել