Թուրքիան չեղարկել է ԱՄՆ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը
22 ՍԵՊ 2025 05:49

Թուրքիան չեղարկել է ԱՄՆ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը
22 ՍԵՊ 2025 05:49
Անկարան չեղարկել է ԱՄՆ-ից ներմուծվող որոշ ապրանքների վրա 2018-ից կիրառված լրացուցիչ մաքսատուրքերը: Այդ մասին ասված է Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշման մեջ: Ըստ փորձագետների, սա մոտեցնում է Թուրքիային իր հռչակած նպատակին՝ ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի: Բացի այդ, իր ավտոարտադրողներին պաշտպանելու համար Թուրքիան սահմանել է նոր հարկեր ԵՄ-ից դուրս երկրներից և առևտրային համաձայնագրեր ունեցող երկրներից ավտոմեքենաների ներմուծման վրա՝ 25-ից 30 տոկոս:
ԱՄՆ-ի հետ տնտեսական լարվածության հետևանքով 2018 թվականի հունիսին որոշվել էր ամերիկյան որոշ ապրանքների վրա լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ մտցնել, ներառյալ ավտոմեքենաները, խմիչքները, ծխախոտային արտադրանքները, կոսմետիկան և սննդամթերքի որոշ տեսակներ:
Առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլով Թուրքիան, Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում կայացած բանակցություններից հետո, վերացրել է ամերիկյան մի շարք ապրանքների նկատմամբ 2018 թվականից սահմանված պատասխան մաքսատուրքերը։
Այս որոշումը, որն ամրագրվել է երկրի «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակված նախագահական հրամանագրով, չեղյալ է հայտարարում Նախարարների կաբինետի ավելի վաղ ընդունած որոշումը։ Այն ժամանակ պատժամիջոցները սահմանվել էին ի պատասխան ԱՄՆ-ի կողմից թուրքական պողպատի և ալյումինի ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքերի։
Թուրքիայի առևտրի նախարարությունը պարզաբանել է, որ լրացուցիչ ֆինանսական պարտավորությունները, չնայած տարիների ընթացքում կողմերի ձեռնարկած քայլերին և պարբերական թարմացումներին, շարունակում էին գործել որոշակի դրույքաչափերով։ Վեճը քննարկվել է ԱՀԿ տարբեր հանձնաժողովներում և երկկողմ բանակցություններում։
«ԱՄՆ-ի հետ դրական բանակցությունների և ԱՀԿ-ի վեճերի կարգավորման մեխանիզմի շրջանակներում խորհրդակցությունների արդյունքում դադարեցվել են ամերիկյան որոշ ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող լրացուցիչ ֆինանսական պարտավորությունները», - ասված է նախարարության հայտարարության մեջ։
Լրացուցիչ մաքսատուրքերի ենթակա ապրանքների ցանկում էին ավտոմեքենաները (60%), էթիլային սպիրտը և ալկոհոլային խմիչքները (70%), կոսմետիկ արտադրանքը (30%), պլաստմասե իրերը (30%), տերևային ծխախոտը (30%), բրինձը (25%), ընկույզը (10%) և տարբեր տեսակի թղթե արտադրանքներ (10-25%)։
Առևտրի նախարարությունն ընդգծել է, որ այս քայլը համահունչ է Միացյալ Նահանգների հետ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը 100 միլիարդ դոլարի հասցնելու Թուրքիայի նպատակին։ Պաշտոնյաները նշել են, որ աշխատանքները կշարունակվեն՝ ընդլայնելու առևտրային հարաբերությունները՝ ի շահ երկու կողմերի, դիվերսիֆիկացնելու առևտուրը՝ հաշվի առնելով մրցակցային պայմանները, և զարգացնելու համագործակցության նոր ոլորտներ։
Մաքսատուրքերի վերացումը տեղի է ունենում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ավելի լայն դիվանագիտական փոխգործակցության ֆոնին՝ ՆԱՏՕ-ի երկու առանցքային դաշնակիցների ռազմական գործակցության հիքերը լրացուցիչ ամրապնդելով տնտեսական համագործակցությամբ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել