Թուրքիան գրգռում է Հունաստանին Էգեյան ծովում
Գրանցվել
Գրանցվել
Թուրքիան կրկին գրգռում է Հունաստանին Էգեյան ծովում
15 ՍԵՊ 2025 15:26
Թուրքիան կրկին գրգռում է Հունաստանին Էգեյան ծովում

Թուրքիան կրկին գրգռում է Հունաստանին Էգեյան ծովում

15 ՍԵՊ 2025 15:26
Թուրքական «Piri Reis» հետազոտական նավը մեկնել է Էգեյան ծով՝ հետևելով NAVTEX-ով հայտարարված երթուղուն։ Սա միջազգային ծանուցման համակարգ է, որը տեղեկացնում է նավերին անվտանգ երթուղիների, զորավարժությունների և գիտական արշավների մասին: Թուրքիան նախապես տեղեկացրել է երթուղու մասին, սակայն Հունաստանն անմիջապես թողարկել է իր NAVTEX-ը՝ զգուշացնելով թուրքական նավին «չմտնել հունական ջրեր»:
Հունական մամուլը ընդգծել է, որ «Piri Reis»-ը գտնվում է նավատորմի մշտական հսկողության ներքո, իսկ երթուղին անցնում է մի գոտու միջով, որը Աթենքը անվանում է «մշտական զարավարժային գոտի»։ Հունաստանում ենթադրում են, որ նավը դիտավորյալ ուղղորդվում է այնպիսի տարածք, որտեղ այն կարող է ենթարկվել ոչ դիտավորյալ կրակոցների:
Աթենքի գրգռման հիմնական պատճառը նույնիսկ նավի երթուղին չէ, այլ Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային տնտեսական գոտիների մասին համաձայնագիրը: Այն խոչընդոտում է Նիկոսիա-Աթենք ստորջրյա մալուխի նախագծի իրականացմանը (ստորջրյա գիծ Կիպրոսի և Հունաստանի մայրաքաղաքների միջև), որը կարևոր է ոչ միայն էներգետիկայի, այլև ծովային սահմանների սահմանման համար:
Կարծես թե, քանի դեռ այս հարցերը վերջնականապես չեն կարգավորվել, Թուրքիան և Հունաստանը կշարունակեն փոխանակվել NAVTEX-ներով և ժամանակ առ ժամանակ լարվող հարաբերություններով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել