Թուրքական MKE ռազմական ընկերությունը մասնաճյուղ է բացել Ադրբեջանում
13 ՀՈԿ 2025 08:02

Թուրքական MKE ռազմական ընկերությունը մասնաճյուղ է բացել Ադրբեջանում
13 ՀՈԿ 2025 08:02
Ադրբեջան-Թուրքիա ռազմարդյունաբերական համագործակցությունը շարունակում է խորանալ. Ադրբեջանի պետական հարկային ծառայությունը պաշտոնապես գրանցել է «Makine ve Kimya Azerbaijan» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Սա Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկություններից մեկի՝ «Makine ve Kimya Endüstrisi A.Ş.»-ի պաշտոնական դուստր կառույցն է Ադրբեջանում։
Նորաստեղծ ընկերության իրավաբանական հասցեն է Բաքու քաղաքի Սաբայիլի շրջանի Զարիֆա Ալիևայի փողոց 103-ը։ Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է զգալի գումար՝ 1 միլիոն մանաթ։ Որպես օրինական ներկայացուցիչ նշանակվել է Թուրքիայի քաղաքացի Իլհամի Քելեշը, ով միաժամանակ հանդիսանում է մայր ընկերության՝ «Makine ve Kimya Endüstrisi A.Ş.»-ի վարչության նախագահի տեղակալը։
Այս քայլը վկայում է երկու երկրների միջև ռազմական արդյունաբերության ոլորտում կապերի ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման մասին։
Դրա դրսևորումներն ավելի վաղ արտահայտվել էին անօդաչուների արտադրությնա ոլորտում խորը համագործակցությամբ։ Ադրբեջանում անգամ սկսել են թուրքական տեխնոլոգիաներով անօդաչուներ արտադրել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել