Վրաստանում կործանված թուրքական ինքնաթիռում 20 մարդ է եղել. բոլորը զոհվել են
12 ՆՈՅ 2025 06:21

Վրաստանում կործանված թուրքական ինքնաթիռում 20 մարդ է եղել. բոլորը զոհվել են
12 ՆՈՅ 2025 06:21
Վրաստանում թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են գիշերվա ողջ ընթացքում։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին երեկոյան արդեն հաստատվել էր, որ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 20 անձինք, այդ թվում՝ անձնակազմի անդամները։
Ինքնաթիռի կործանման կապակցությամբ Թուրքիային ցավակցություն են հայտնել Ադրբեջանը, Աֆղանստանը, Կատարը, Ղազախստանը, Պակիստանը, Հորդանանը, Իտալիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Մալթան, Ճապոնիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Հունաստանը, Գերմանիան, Ուկրաինան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք նաև, որ C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը կործանվել էր նոյեմբերի 11-ին Վրաստանում, Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս։
Ավիավթարից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ։ Քննարկվել է որոնողական աշխատանքների ընթացքը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել