Դիվերսիա՞, թե՞ տեխնիկական խնդիր. C-130-ի կործանման վարկածները
12 ՆՈՅ 2025 10:22

Դիվերսիա՞, թե՞ տեխնիկական խնդիր. C-130-ի կործանման վարկածները
12 ՆՈՅ 2025 10:22
Վրաստանի տարածքում թուրքական ռազմա-տրանսպորտային C-130 ինքնաթիռի կործանումը, որը խլել է 20 զինվորականի կյանք, դարձել է ոչ միայն ողբերգության, այլև բուռն քննարկումների առարկա։ Մինչ պաշտոնական հետաքննությունը շարունակվում է, շրջանառվում են միմյանց հակասող վարկածներ՝ սկսած տեխնիկական անսարքությունից մինչև արտաքին միջամտության հնարավորություն։
Նախնական պաշտոնական վարկածները հակված են դեպի տեխնիկական կամ ընթացակարգային խնդիրները։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում պայթուցիկ նյութեր չեն եղել, քանի որ այն տեղափոխում էր F-16 կործանիչների մեխանիկական պահեստամասեր։ Բացի այդ, ինքնաթիռի իրանի վրա արտաքին ազդեցության հետքեր չեն հայտնաբերվել, ինչը բացառում է, օրինակ, հրթիռային հարվածի տեսանելի նշանները։ Այս պայմաններում քննարկվում է երկու հիմնական սցենար։ Առաջինը ինքնաթիռի տեխնիկական խափանումն է, որը պայմանավորված է դրա հնությամբ։ Նշվում է, որ օդանավը երկար ժամանակ է, ինչ շահագործվում է, վերջին կապիտալ վերանորոգումն անցել է 2020 թվականին, և չի բացառվում, որ կորոզիան կարող էր հանգեցնել կառուցվածքային խափանման։ Երկրորդ վարկածը բեռի ոչ պատշաճ ամրացումն է, որը թռիչքի ընթացքում կարող էր տեղաշարժվել՝ վնասելով ինքնաթիռի ներքին համակարգերը։
Սակայն, այս պաշտոնական վարկածներին զուգահեռ, թուրք փորձագիտական շրջանակներում հնչում են առավել տագնապալի գնահատականներ։ Անվտանգության հարցերով մի շարք հեղինակավոր փորձագետներ կասկածի տակ են դնում տեխնիկական անսարքության վարկածը։ Պաշտոնաթող զինվորական Ջոշքուն Բաշբուգը CNN Türk-ի եթերում հայտարարել է, որ C-130-ը չափազանց հուսալի ինքնաթիռ է, և տեխնիկական խնդիրները պետք է բացառվեն։ Նրա կարծիքով, քննությունը պետք է կենտրոնանա դիվերսիայի կամ ուղղակի հարձակման վարկածների վրա։ Այս տեսակետը կիսում է նաև փորձագետ Իբրահիմ Քելեշը՝ նշելով, որ «գոյություն ունի արտաքին ազդեցության հավանականություն»։
Ավելին, ռազմական փորձագետ Քյազըմ Դալքըրանը չի բացառել, որ ինքնաթիռը կարող էր խոցված լինել ՀՕՊ համակարգերի կողմից։ Նրա խոսքով, սահմանամերձ գոտիներում մշտական մարտական պատրաստության մեջ գտնվող որոշ համակարգեր կարող էին ավտոմատ կերպով խոցել չճանաչված օբյեկտները։ Դեռ ավելին, ադրբեջանական սեգմենտում սկսել են վարկած թեժացնել, որ վթարի մեղավորը կարող է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան լինել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել