Թուրք աստղերը՝ թմրանյութերի հետաքննության մեջ
Գրանցվել
Գրանցվել
Թուրք աստղերը թմրանյութերի գործով հետաքննության մեջ են
8 ՀՈԿ 2025 07:27
Թուրք աստղերը թմրանյութերի գործով հետաքննության մեջ են

Թուրք աստղերը թմրանյութերի գործով հետաքննության մեջ են

8 ՀՈԿ 2025 07:27
Թուրքիայի մշակութային մայրաքաղաք Ստամբուլում իրավապահ համակարգը լայնածավալ գործողություն է սկսել, որը սպառնում է դառնալ վերջին տարիների ամենախոշոր սկանդալներից մեկը։ Ստամբուլի գլխավոր դատախազության նախաձեռնությամբ և հանձնարարությամբ, ոստիկանությունը հետաքննություն է սկսել «թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործման» փաստով, որի շրջանակներում ձերբակալվել և բաժանմունք են տեղափոխվել թուրքական շոու-բիզնեսի և արվեստի տասնյակ հայտնի դեմքեր։ Այս մասին հայտնում է թուրքական հեղինակավոր «Sabah» պարբերականը՝ հրապարակելով իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված աստղերի ցանկը։
Հետաքննության շրջանակներում ցուցմունք տալու և անալիզների համար արյան նմուշ հանձնելու նպատակով ոստիկանություն են կանչվել այնպիսի մեգաաստղեր, ինչպիսիք են երգչուհիներ Հադիսեն, Իրեմ Դերիջին և Զիյնեթ Սալին։ Ցուցակում են նաև կինոյի և հեռուստասերիալների հայտնի դերասաններ Քուբիլայ Աքան, Քաան Յըլդըրըմը և այլոք։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հստակ ցուցում է տվել քննիչներին՝ գործի շրջանակներում հիշատակված բոլոր անձանցից վերցնել ցուցմունքներ և արյան նմուշներ՝ թմրամիջոցների օգտագործման հնարավոր փաստը հաստատելու կամ հերքելու նպատակով։ Չնայած այն հանգամանքին, որ հայտնի անունները ֆիքսված են քրեական հետաքննության մեջ, դատախազությունը հատուկ ընդգծել է, որ այս փուլում նրանցից որևէ մեկի նկատմամբ ձերբակալման կամ կալանավորման որոշում չի կայացվել։ Նրանք ներգրավված են որպես վկաներ կամ կասկածյալներ՝ ցուցմունք տալու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել