Թուրքմենստանը մզկիթ կկառուցի Արցախում
Գրանցվել
Գրանցվել
Թուրքմենստանը օկուպացված Արցախում մզկիթ կկառուցի․ Ալիև
22 ՕԳՍ 2025 12:51
Թուրքմենստանը օկուպացված Արցախում մզկիթ կկառուցի․ Ալիև

Թուրքմենստանը օկուպացված Արցախում մզկիթ կկառուցի․ Ալիև

22 ՕԳՍ 2025 12:51
Օկուպացված Արցախի հարավային թևում՝ Վարանդայում, Թուրքմենստանի մզկիթ կկառուցի։ Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև բարձր մակարդակի հանդիպումից հետո, մամուլի համար արված հայտարարությունում:
«Ֆիզուլիում գտնվելիս Գուրբանգուլի Մյալիքգուլիևիչը առաջարկեց այս քաղաքում մզկիթ կառուցել՝ որպես Թուրքմենստանի նվեր: Ես երախտագիտությամբ ընդունեցի այդ առաջարկը: Թեև ընդամենը մեկ ամիս է անցել, մզկիթի ճարտարապետական էսքիզն արդեն պատրաստ է, և մոտ ապագայում կդրվի դրա հիմքը», - ավելացրել է Ալիևը:
Տեղեկացրել է նաև, որ նույն բնակավայրում Ուզբեկստանի կառուցած կարի ֆաբրիկայում արդեն աշխատում է ավելի քան երկու հարյուր մարդ: Ծրագիր կա գործարանը մի քանի անգամ ընդլայնել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել