Թուրքիայի բոլոր 81 նահանգներում ապաստարաններ կկառուցվեն
27 ՕԳՍ 2025 05:27

Թուրքիայի բոլոր 81 նահանգներում ապաստարաններ կկառուցվեն
27 ՕԳՍ 2025 05:27
Տարածաշրջանում լարվածության ֆոնին՝ Թուրքիայի բոլոր՝ 81 նահանգում կկառուցեն ժամանակակից ապաստարաններ՝ բնակչությանը պատերազմի կամ բնական աղետների դեպքում պաշտպանելու նպատակով: Այդ որոշումը կայացվել է օգոստոսի 25-ին կայացած կաբինետի նիստի արդյունքներով:
Հաղորդվում է, որ այս պլանի իրականացման համար հատուկ ուշադրություն է դարձվել Իսրայելի, Ճապոնիայի և Շվեյցարիայի օրինակներին:
Թուրքական NTV հեռուստաալիքի տեղեկություններով, մի շարք քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Անկարան, արդեն սկսվել են շինարարական աշխատանքները:
Ապաստարանները կլինեն ամրացված կառույցներ, որոնց հնարավոր կլինի արագ հասնել արտակարգ իրավիճակի և սպառնալիքի դեպքում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել