Չինաստանը կարող է օգտվել «Թրամփի ուղուց», ԱՄՆ-ի համաձայնությամբ․ Bloomberg
22 ՕԳՍ 2025 10:49

Չինաստանը կարող է օգտվել «Թրամփի ուղուց», ԱՄՆ-ի համաձայնությամբ․ Bloomberg
22 ՕԳՍ 2025 10:49
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղին, որը կգտնվի ԱՄՆ-ի կառավարման ներքո, կարող է դառնալ Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային երթուղու մաս, եթե Վաշինգտոնը չսահմանափակի դրա օգտագործումը, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով անանուն թուրք պաշտոնյաների:
Նրանց խոսքով՝ երթուղու կառավարման բացառիկ իրավունքը ԱՄՆ-ին թույլ կտա որոշել, թե ինչպես է այն օգտագործվելու:
Հետևաբար, Վաշինգտոնի դիրքորոշումից կախված կլինի, թե արդյոք խոշոր արտահանողները, ներառյալ Չինաստանը, կկարողանան առևտրային երթուղիներ անցկացնել դրա միջով:
Ինչպես նշում է գործակալությունը, Թուրքիան տեսնում է Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային կապերի ընդլայնման ներուժ այս միջանցքի միջոցով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման արդյունքում են հստակեցվել երթուղու հետ կապված մանրամասները։
Այն կկոչվի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Հայաստանը ԱՄՆ-ին տրամադրել է երթուղու կառավարման իրավունքը 99 տարով:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել