Թուրքիան դատապարտեց Նեթանյահուի հայտարարությունը
Գրանցվել
Գրանցվել
Թուրքիան դատապարտել է Նեթանյահուի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին
27 ՕԳՍ 2025 12:07
Թուրքիան դատապարտել է Նեթանյահուի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիան դատապարտել է Նեթանյահուի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին

27 ՕԳՍ 2025 12:07
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անցյալի ողբերգությունները քաղաքական նպատակներով շահագործելու փորձ է։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Նեթանյահուն, որը դատվում է պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության մեջ իր դերակատարման համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։ Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որը անհամատեղելի է պատմական և իրավական փաստերի հետ»,- մասնավորապես ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգոստոսի 26-ին առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը հայերի, ասորիների և հույների նկատմամբ 20-րդ դարի սկզբում:
Պոդքասթեր Պատրիկ Բեթ-Դևիդի հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է․ «Կարծում եմ՝ ճանաչում ենք։ Կնեսեթն ընդունել է այդ մասին բանաձև», թեև դա երբեք օրենքի ուժ չի ստացել։ Հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ մինչ այժմ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է․ «Հենց նոր արեցի։ Ահա ձեզ»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել