Թուրքիայում «Մոսադի» լրտես է ձերբակալվել
3 ՀՈԿ 2025 07:23

Թուրքիայում «Մոսադի» լրտես է ձերբակալվել
3 ՀՈԿ 2025 07:23
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT)՝ Ստամբուլի դատախազության և ոստիկանության հետ համատեղ, ձերբակալել է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության հետ համագործակցած Սերքան Չիչեքին։
Հետաքննության տվյալներով, Չիչեքը կապի մեջ է եղել «Մոսադի» գործակալ Ֆայսալ Ռաշիդի հետ և կրիպտոարժույթով 4 հազար դոլարի դիմաց համաձայնել է հետևել Իսրայելի քաղաքականության դեմ հանդես եկող պաղեստինցի ակտիվիստին։
MİT-ը պարզել է, որ ձերբակալվածի իսկական անունն է Մուհամմեթ Ֆաթիհ Քելեշ։ Բիզնեսում մեծ պարտքեր կուտակելուց հետո նա փոխել է իր անունը և բացել հետախուզական գործակալություն։
Չնայած այն հանգամանքին, որ նրա ծանոթը՝ Մուսա Քուշը, նախկինում Իսրայելի օգտին լրտեսության համար 19 տարվա ազատազրկում էր ստացել, Չիչեքը համաձայնել է համագործակցել «Մոսադի» հետ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել