Թուրքերենն Ադրբեջանում դուրս է մղում ռուսերենը
Գրանցվել
Գրանցվել
Թուրքերենն Ադրբեջանում դուրս է մղում ռուսերենը
2 ՍԵՊ 2025 15:27
Թուրքերենն Ադրբեջանում դուրս է մղում ռուսերենը

Թուրքերենն Ադրբեջանում դուրս է մղում ռուսերենը

2 ՍԵՊ 2025 15:27
Ադրբեջանի կինոթատրոններում կրճատվել են ռուսերենով ֆիլմերի ցուցադրությունները, գրում է Minval-ը։ Եթե նախկինում նման սեանսների բաժինը կազմում էր 70%, ապա այժմ այն նվազել է մինչև 30%: Մասնավորապես, 13 ցուցադրություններից միայն չորսն են ռուսերենով, մնացածը ցուցադրվում են թուրքերեն: Մինչև վերջերս իրավիճակը հակառակն էր, նշում է պարբերականը:
Փորձագետները, որոնց անուններն ու պաշտոնները չեն նշվում, այս որոշումը համարել են տրամաբանական: Նրանց խոսքով՝ Ադրբեջանի բնակչության «ճնշող մեծամասնությունը» չի տիրապետում ռուսերենին, բայց լավ է հասկանում թուրքերենը՝ որպես «մերձավոր» լեզու, ուստի այս անցումը կինոթատրոններին թույլ կտա ընդլայնել լսարանը:
Ռուսերենը Ադրբեջանում չունի պաշտոնական կարգավիճակ՝ ոչ պետական, ոչ էլ տարածաշրջանային մակարդակով: Թե բնակչության ավելի քան 10,1 միլիոնից քանի տոկոսն է խոսում ռուսերեն, ճշգրիտ հայտնի չէ, նշում է ադրբեջանական աղբյուրը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել