«Թումո»-ն կբացվի Աստանայում 2026 թվականին
«Թումո»-ն կբացվի Աստանայում 2026 թվականին
21 ՆՈՅ 2025 10:47
«Թումո»-ն կբացվի Աստանայում 2026 թվականին

«Թումո»-ն կբացվի Աստանայում 2026 թվականին

21 ՆՈՅ 2025 10:47
Հայկական «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 2026 թվականին իր դռները կբացի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Այս պայմանավորվածության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների նոր փուլի մեկնարկը։
Ղազախստանի նախագահի խոսքով, արհեստական բանականության և թվայնացման ոլորտները երկկողմ համագործակցության զարգացման կարևորագույն ուղղություններ են։ Նա նշել է, որ երկու երկրներն էլ այս բնագավառներում էական հաջողությունների են հասել, և դրանք կարող են դառնալ նոր շարժիչ ուժ՝ տնտեսությունների զարգացումը խթանելու համար։ «Այս ոլորտը հանդիսանում է նոր լոկոմոտիվ, որը հնարավորություն կտա խթանել երկու երկրների տնտեսությունների զարգացումը։ Մենք համաձայնության ենք եկել փոխանակել մեր փորձը արհեստական բանականության տեխնոլոգիաների և թվայնացման ուղղությամբ»,- ասել է Տոկաևը։
Այս համագործակցության շրջանակում կստեղծվի նոր կրթական-տեխնոլոգիական հարթակ։ Նախագահ Տոկաևը մանրամասնել է. «Մյուս տարի Alem.ai կառույցի հիման վրա կստեղծվի «Թումո» Աստանա կազմակերպությունը»։
Տեխնոլոգիական ոլորտից բացի, բանակցությունների ընթացքում ընդլայնվել է համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով նաև կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտները։ Ստորագրվել են միջկառավարական համաձայնագրեր՝ ուսանողների փոխանակումն ապահովելու համար։ Առողջապահության ոլորտում ևս մեծ ներուժ կա. պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձաբար անցկացնել Հայաստանում Ղազախստանի, իսկ Ղազախստանում՝ Հայաստանի բժշկության օրեր։
Երկու երկրների ղեկավարները կարևորել են նաև մշակութային և մարդասիրական կապերի զարգացումը։ Որպես դրա վառ ապացույց՝ Տոկաևը հիշատակել է անցած տարի Աստանայում անցկացված հայկական մշակույթի օրերը, Երևանում բացված Աբայի անվան պուրակը և այսօր Աստանայում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը։ «Սա արտահայտում է մեր ժողովուրդների հոգևոր սերտությունը»,- եզրափակել է Ղազախստանի նախագահը՝ վերահաստատելով երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևորությունը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար