Ծափաթաղում 3-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
30 ՀՈԿ 2025 08:40

Ծափաթաղում 3-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
30 ՀՈԿ 2025 08:40
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Ժամը 11․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80 և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում՝ զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- հորդորում են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ՝ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Ահազանգի պահից սկսված որոնողական ծավալուն աշխատանքները շարունակվում են։,
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել