Ծաղկավաճառները բողոքում են՝ սնանկացումից | Վնասներ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ծաղիկները՝ ասֆալտին, ծաղկավաճառները՝ սնանկացման վտանգի տակ
15 ՀՈՒԼ 2025 16:42
Ծաղիկները՝ ասֆալտին, ծաղկավաճառները՝ սնանկացման վտանգի տակ

Ծաղիկները՝ ասֆալտին, ծաղկավաճառները՝ սնանկացման վտանգի տակ

15 ՀՈՒԼ 2025 16:42
Այսօր ծաղկավաճառները հանդիպել են ՍԱՏՄ ներկայացուցիչների հետ, սակայն նշում են, որ խնդիրը հստակ լուծում չի ստացել։
Արդյունքից դժգոհ տնտեսվարողները կրկին հավաքվել են և ի նշան բողոքի՝ իրենց բերած ծաղկեփնջերը նետել են Երևան-Էջմիածին մայրուղու վրա։
Դրանք հավաքել են դեպքի վայր եկած պարեկները։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ միլիոնավոր դրամների վնաս են կրել՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների պատճառով։
Հիշեցնենք, որ ծաղկի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվողներն այսօր լուրջ խնդիրների առաջ են կանգնել՝ արտադրանքը ռուսական շուկա հասցնելու դժվարությունների հետ կապված։ Պատկան մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը փորձել են տարբերակներ գտնել, բայց խնդիրը դեռ մնում է չլուծված, իսկ անցնող ամեն օրը ծաղկի մշակությամբ զբաղվողների համար լրացուցիչ կորուստներ է նշանակում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել