Գրանցվել
Գրանցվել
Թրամփը Զելենսկուն չի խրախուսում հարվածել Մոսկվային
16 ՀՈՒԼ 2025 06:23
Թրամփը Զելենսկուն չի խրախուսում հարվածել Մոսկվային

Թրամփը Զելենսկուն չի խրախուսում հարվածել Մոսկվային

16 ՀՈՒԼ 2025 06:23
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Զելենսկին չպետք է թիրախավորի Մոսկվան: Բացի այդ, նա նշել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում Ուկրաինային փոխանցել հեռահար հրթիռներ:
Ի պատասխան «Արդյոք նա այժմ Ուկրաինայի կողմից է» հարցին՝ Թրամփը հայտարարել է.
«Ես ոչ մի կողմի վրա չեմ… Ես մարդկության կողմն եմ, որովհետև ես ուզում եմ կանգնեցնել սպանությունները»:
Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ «հիասթափված է նախագահ Պուտինից». «Վերջին երեք ամսում ես ավարտել եմ բազմաթիվ պատերազմներ: Բայց այս մեկը դեռ չի հաջողվել… Սա Բայդենի պատերազմն է»:
Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ տրամադրված է նպաստելու պատերազմի կարգավորմանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել
Թրամփը Զելենսկուն՝ Մոսկվային մի հարվածիր | ReOpen