Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից քննադատում է ՄԱԿ-ին․ առաջարկում ԱՄՆ-ին՝ որպես առաջնորդ
23 ՍԵՊ 2025 15:11

Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից քննադատում է ՄԱԿ-ին․ առաջարկում ԱՄՆ-ին՝ որպես առաջնորդ
23 ՍԵՊ 2025 15:11
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կառույցի գործունեության վերաբերյալ խիստ քննադատությամբ՝ մեղադրելով նրան միջազգային հակամարտությունների ժամանակ անգործություն և անարդյունավետություն մեջ։ Իր ելույթում Թրամփը կասկածի տակ է դրել աշխարհում ՄԱԿ-ի առաջատար դերակատարություն ունենալու կարողությունը՝ փոխարենն առաջարկելով «ամերիկյան առաջնորդության ձեռքը»։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է սեփական հաջողությունները՝ ՄԱԿ-ի անգործության ֆոնին։ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում ստացել է զրոյական աջակցություն ՄԱԿ-ի կողմից՝ իր կողմից կարգավորված «անվերջ պատերազմները» դադարեցնելու հարցում։ Նա պնդել է. «Ես յոթ ամսում վերջ դրեցի յոթ անվերջ պատերազմի»։
Այդ հակամարտությունների թվում նա նշել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ ընդգծելով, որ այս գործընթացներում ՄԱԿ-ը որևէ կերպ իրեն չի աջակցել։
«Ինձ ոչ մի անգամ ՄԱԿ-ից որևէ մեկը չի զանգահարել և օգնություն չի առաջարկել», - վրդովմունքով նշել է ԱՄՆ նախագահը։
Իր վերաբերմունքն ընդգծելու համար Թրամփը դիմել է հեգնանքի՝ ամփոփելով ՄԱԿ-ից ստացած իր «աջակցությունը»։ «Չաշխատող շարժասանդուղք և չաշխատող հեռուստահուշարար. ահա թե ինչ ստացա ես ՄԱԿ-ից»,- նշել է Թրամփը՝ ակնարկելով, որ իր ելույթի սկզբում հուշարարը չէր աշխատում, իսկ դրանից առաջ՝ շարժասանդուղքը՝ իր գալու պահին։
Թրամփի խոսքով՝ ՄԱԿ-ն ունի «հսկայական ներուժ», սակայն կազմակերպությունը «նույնիսկ մոտավորապես» չի իրացնում այն, հատկապես հակամարտությունների կարգավորման հարցերում։ Նա բացահայտ կասկած է հայտնել, որ կառույցը կարող է առաջատար դեր խաղալ համաշխարհային գործընթացներում։
Իր ելույթը Թրամփն ավարտել է այլընտրանքային առաջարկով։ Նա հայտարարել է, որ ժամանել է ՄԱԿ՝ «ամերիկյան առաջնորդության ձեռքը» մեկնելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են միանալ Միացյալ Նահանգներին՝ ավելի անվտանգ աշխարհ կառուցելու գործում։ Սա դիտարկվում է որպես ուղիղ մարտահրավեր ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարությանը և կոչ՝ համախմբվելու Վաշինգտոնի շուրջ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել