Թրամփը սպառնում է Ռուսաստանին տնտեսական պատերազմով
27 ՕԳՍ 2025 08:10

Թրամփը սպառնում է Ռուսաստանին տնտեսական պատերազմով
27 ՕԳՍ 2025 08:10
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է կիրառել միջոցներ Ռուսաստանի դեմ, եթե Վլադիմիր Պուտինը չկանգնեցնի Ուկրաինայում պատերազմը։ «Սա կլինի տնտեսական պատերազմ, և այն կլինի ծանր և վատ ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա», - ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը կրկին նշել է, որ «յուրաքանչյուր շաբաթ հազարավոր մարդիկ են զոհվում» մարտերում։ Միացյալ Նահանգների նախագահը բազմիցս սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներով, եթե Պուտինը շարունակի պատերազմը։
Հուլիսի վերջին նա Մոսկվային վերջնաժամկետ էր տվել, խոստանալով դաշնության տնտեսական գործընկերների նկատմամբ ծանր մաքսատուրքեր սահմանել, եթե 50 օրում խաղաղություն չհաստատվի։
Այնուհետև նա կրճատել էր այդ ժամկետը մինչև 12 օր, սակայն օգոստոսի 15-ին հանդիպելով Պուտինի հետ Ալյասկայում, հետաձգել էր պատժամիջոցների վերաբերյալ որոշումը։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար կարող է պահանջվել ևս կես տարի, սակայն Ռուսաստանն արդեն գնացել է «նշանակալի զիջումների» Թրամփի ջանքերի շնորհիվ։
Մասնավորապես, նրա խոսքով, Մոսկվան, թվում է, այլևս չի ձգտում Կիևում նոր կառավարություն հաստատել և համաձայն է Ուկրաինային անվտանգության որոշակի երաշխիքներ տրամադրել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել