Թրամփ․ Թայլանդը և Կամբոջան համաձայնել են հրադադարի շուրջ համաձայնության գալ
27 ՀՈՒԼ 2025 08:17

Թրամփ․ Թայլանդը և Կամբոջան համաձայնել են հրադադարի շուրջ համաձայնության գալ
27 ՀՈՒԼ 2025 08:17
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Թայլանդի և Կամբոջայի առաջնորդները համաձայնվել են անհապաղ հանդիպել և համաձայնության գալ հրադադարի շուրջ։
«Ես հենց նոր շատ լավ հեռախոսազրույց ունեցա Կամբոջայի վարչապետի հետ և նրան տեղեկացրի Թայլանդի և նրանց վարչապետի հետ իմ զրույցների մասին։ Երկու կողմերն էլ ձգտում են անհապաղ հրադադարի և խաղաղության։ Նրանք նաև ցանկանում են վերադառնալ «բանակցային սեղանի» շուրջ Միացյալ Նահանգների հետ, ինչը, մեր կարծիքով, անտեղի է նախքան մարտական գործողությունների դադարեցումը։ Երբ ամեն ինչ ավարտվի և խաղաղություն հաստատվի, ես անհամբեր սպասում եմ մեր առևտրային համաձայնագրերի կնքմանը երկու երկրների հետ», - նշել է Թրամփը։
Թայլանդի և Կամբոջայի միջև սահմանային լարվածությունը հուլիսի 24-ի առավոտյան վերաճեց զինված բախման։ Կողմերը փոխանակեցին հրետանային հարվածներ, կիրառեցին ռազմական ավիացիա։ Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել