Թրամփ. ՌԴ-ն հարյուրավոր միլիարդներ է կորցրել պատժամիջոցներից
4 ՍԵՊ 2025 05:25

Թրամփ. ՌԴ-ն հարյուրավոր միլիարդներ է կորցրել պատժամիջոցներից
4 ՍԵՊ 2025 05:25
Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Պուտինի նկատմամբ հնչում են միայն հիասթափության արտահայտություններ, և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում, ասել է.
«Իսկ որտեղի՞ց գիտեք, որ կոնկրետ գործողություններ չկան»։
Նրա խոսքով, ՌԴ-ն կորցրել է հարյուր միլիարդավոր դոլարներ Հնդկաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառված երկրորդային պատժամիջոցների պատճառով։
«Հնդկաստանի նկատմամբ երկրորդային պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանին արժեցել է հարյուր միլիարդավոր դոլարներ։ Դուք դա անգործություն եք անվանում։ Իսկ ես դեռ չեմ իրականացրել ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ փուլը», - հայտարարել է Թրամփը՝ ի պատասխան լրագրողի հարցի՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի անգործության մասին։
Նա նաև կրկին սպառնացել է Ռուսաստանին հետևանքներով, եթե ԱՄՆ-ն գոհ չլինի Ռուսաստանի քայլերից Ուկրաինայի հարցում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել