Թրամփի ուղի. բիզնես կառավարում, ոչ թե վերահսկողություն
Գրանցվել
Գրանցվել
«Թրամփի ուղին» բիզնես կառավարում է դառնալու, ոչ թե վերահսկողություն․ Փաշինյան
21 ՕԳՍ 2025 10:34
«Թրամփի ուղին» բիզնես կառավարում է դառնալու, ոչ թե վերահսկողություն․ Փաշինյան

«Թրամփի ուղին» բիզնես կառավարում է դառնալու, ոչ թե վերահսկողություն․ Փաշինյան

21 ՕԳՍ 2025 10:34
«Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում ձևավորվելիք հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ բիզնես կառավարում է իրականացնելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստան-Միացյալ Նահանգներ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու է այդ ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու»,–ասել է վարչապետը:
«Թրամփի ուղի» նախագծի համատեքստում վարչապետը ուշադրություն է հրավիրել փոխադարձության սկզբունքի վրա: «Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար:
Վաշինգտոնի հռչակագրում նշված սկզբունքների շրջանակում ընդգծված է Ադրբեջանի՝ կապ ունենալու առավելությունը, և ընդգծված է Հայաստանի Հանրապետության համար՝ ներքին և միջազգային, այսինքն՝ դեպի երրրորդ երկիր՝ փոխադարձ առավելություններով»,–ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր՝ «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաշխվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել