Թրամփը զայրացած է «Դրուժբա» նավթամուղի հարվածից
Գրանցվել
Գրանցվել
Ես շատ զայրացած եմ․ Թրամփը՝ «Դրուժբա» նավթամուղին հարվածելու մասին
22 ՕԳՍ 2025 11:58
Ես շատ զայրացած եմ․ Թրամփը՝ «Դրուժբա» նավթամուղին հարվածելու մասին

Ես շատ զայրացած եմ․ Թրամփը՝ «Դրուժբա» նավթամուղին հարվածելու մասին

22 ՕԳՍ 2025 11:58
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակով դիմել էր նաև ԱՄՆ նախագահին՝ բողոքելով, թե Ուկրաինան հարվածել է Հունգարիային և Սլովակիային նավթ մատակարարող խողովակաշարին։
«Այս խողովակաշարը նավթ է մատակարարում Հունգարիային և Սլովակիային՝ երկու երկրներ, որոնք չունեն հում նավթի ներկրման այլ աղբյուրներ:
Հունգարիան էլեկտրաէներգիայով և բենզինով աջակցում է Ուկրաինային, իսկ նա ի պատասխան ռմբակոծում է մեր նավթը մատակարարող խողովակաշարը: Ծայրահեղ ոչ բարեկամական քայլ»,- գրել էր Օրբանը։
Թրամփը պատասխանել է Օրբանի նամակին և հայտարարել, որ զայրացած է Ուկրաինայի վրա. «Վիկտոր, տհաճ է լսել այդ մասին: Ես շատ զայրացած եմ: Փոխանցեք Սլովակիային, որ դուք իմ հիանալի ընկերն եք»,- գրել է Թրամփը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել